ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Դուք ավելի լավին եք արժանի, քան ստանում եք այսօր

Դուք ավելի լավին եք արժանի, քան ստանում եք այսօր
01.09.2023 | 11:56

Գիտելիքի օրն է։

Եվ հնամյա ազգս, որն իր դիցաբանության մեջ ունի դպրության Տիր Աստված...

Որ հազարամյակներ առաջ խորացել է տիեզերքի գաղտնիքների մեջ...

Որ համաշխարհային քաղաքակրթությանը տվել է բազմաթիվ անջնջելի անուններ...

Որ... Որ... Որ...

Եվ այսօր՝ խեղճացած ու անզոր:

Եվ, ունենալով բացահայտ ցինիզմով մեզ երկրի վրայից ջնջելու, ոչնչացնելու դարավոր նպատակով թշնամիներ, ռազմական ոլորտի համաշխարհային տեխնոլոգիական առաջընթացին դիմակայելու սեփական տեղեկատվական արբանյակներից անգամ հրաժարվելով, ունեցանք աններելին, որից դեռ ուշքի չենք կարողանում գալ։

Ցավ պատճառելու աստիճանի սակավաթիվ են մեր դպրոցահասակները։

Բայց այս աստիճան անհասկանալի, անտրամաբանական, ամոթալի ու տխուր վիճակ երևի պատկերացնել հնարավոր չէր լինի, եթե սթափ վերաբերվեինք կատարված ամեն սխալ քայլի:

Եթե ժամանակին հնչեցվող ցանկացած կառուցողական քննադատության հեղինակ չենթարկվեր խմբակային հարձակումների։

Վերջապես, եթե ունենայինք պարզագույնը` ազգային պետություն կառուցելու ծրագիր։ Վերջապես, կան ուսումնասիրության արժանի հարյուրավոր օրինակներ։

Բոլոր դեպքերում, սիրելի դպրոցականներ.

ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐ:

Դուք ավելի լավին եք արժանի, քան ստանում եք այսօր:

Ներող եղեք:

Անահիտ Սահակյան

Դիտվել է՝ 3398

Մեկնաբանություններ